Երևանի քաղաքապետարանը վառելափայտ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին


Երևանի քաղաքապետարանը վառելափայտ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին

  • 24-11-2020 14:54:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստին որոշում կայացվեց համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից և չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը որպես ձմեռային վառելափայտ անվճար հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքներին:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:
 
«Երևան քաղաքի ծառերի էտման և չորացած ծառերի հեռացման արդյունքում ներկայումս կուտակվել է շուրջ 500 խմ փայտանյութ: Նախագծով նախատեսվում է կուտակված փայտանյութն օգնության կարգով տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ հնարավորինս մեղմելու սոցիալական խնդիրները: Նախատեսվում է նաև, որ այդ ընտանքիների ցանկը, չափորոշիչները և հատկացվելիք փայտանյութի չափաքանակը և հատկացման կարգը սահմանվելու է Երևանի քաղաքապետի որոշմամբ»,- նշեց Նազարյանը:
 
Ֆինանսական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:
 
Որոշումն ընդունվել է միաձայն՝ 40 «կողմ» ձայներով:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play