Էկոնոմիկայի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել. Բադասյանը եւս կհեռանա


Էկոնոմիկայի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել. Բադասյանը եւս կհեռանա

  • 24-11-2020 15:38:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Irakanum.am-ի տեղեկություններով պաշտոնանկ են արվել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
 
Ի տարբերություն Բադասյանի Խաչատրյանն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել։ Տեղեկությունների համաձայն Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Էկոնոմիկայի նախարար է նշանակվելու Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը։
 
Ավելի վաղ պաշտոնանկ էին արվել ԱԳ, ՊՆ, սոցապ եւ ԿԳՄՍ եւ ԱԻ նախարարները։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության կազմի 80 տոկոսը փոխվելու է։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play