ՏՄՊՊՀ-ն հարցում է նախաձեռնել դեղերի սպառման վերաբերյալ


ՏՄՊՊՀ-ն հարցում է նախաձեռնել դեղերի սպառման վերաբերյալ

  • 24-11-2020 15:25:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություն դեղերի շրջանառության ոլորտում։ Ինչպես հայտնեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ուսումնասիրության նպատակն է դեղերի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։
 
«Խնդրում ենք մասնակցել հարցմանը, որն ուղղված է սպառողների կարծիքի ուսումնասիրմանը և հնարավորության դեպքում աջակցել հարցաթերթի տարածմանը: Ձեր ակտիվ մասնակցությամբ Դուք կօգնեք ոլորտում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծման առավել արդյունավետ բանաձևերի մշակմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Հարցմանը մասնակցելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3frydoF:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play