Արմավիրի քաղաքապետն ընդունել է ընկույզ վաճառելով համահայկական հիմնադրամին 4 մլն փոխանցած Վահեին


Արմավիրի քաղաքապետն ընդունել է ընկույզ վաճառելով համահայկական հիմնադրամին 4 մլն փոխանցած Վահեին

  • 24-11-2020 15:35:32   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

 
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր հանդիպել է պատերազմի ծանր օրերին Արմավիրի տարբեր հատվածներում ընկույզ վաճառող Վահեին, ով ավելի քան չորս միլիոն դրամ փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
 
«Սիրով ընդունեցի արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանին, ով պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ, փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
 
Անձամբ իմ և արմավիրցիների անունից շնորհակալություն եմ հայտնել Վահեին հայրենասիրության այս հրաշալի օրինակի համար»,- ասված է քաղաքապետի գրառման մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն