ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար


ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

  • 24-11-2020 17:55:17   | Հայաստան  |  Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
 
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն