ԱՏՊԳ-ն կոչ է անում խուսափել գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից
24-11-2020 18:30:00 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Վերջին օրերին համացանցում լայնորեն տարածվում են հայ գերիների (քաղաքացիական ու զինվորական անձինք) մասնակցությամբ տեսանյութեր, որոնց սկզբնաղբյուրը ադրբեջանական օգտատերերն են: Այդ տեսանյութերում խոշտանգման ենթարկված մեր հայրենակիցները հաճախ ներկայացվում են նսեմացուցիչ
կերպով, իսկ երբեմն էլ` դրանք ոչ իրական կադրեր են, մոնտաժված ու կեղծ:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում զերծ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից կամ դա անել ապանձնավորված (բլյուր) եղանակով:
«Հարկ է հիշել, որ տեղեկատվությունը համացանցում մնում է հավերժ, և հետագայում` գերեվարված անձանց վերադարձից հետո ևս այն կարող է շարունակել միջամտել մարդու անձնական կյանքին, բացասաբար անդրադառնալ վերջիններիս ու նրանց ընտանիքների կյանքին, արժանապատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում