Պուտինը ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը


Պուտինը ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

  • 24-11-2020 18:37:06   | Ռուսաստան  |  Հասարակություն

 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին և 24-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ տեղեկանում ենք Կրեմլի կայքից:
 
Մանրամասն քննարկվել են նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները, ինչպես նաև երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը:
 
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգն ու բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետագա քայլերը:
 
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն