Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1563 նոր դեպք. առողջացել է 1969, մահացել 38 քաղաքացի
25-11-2020 11:10:25 | Հայաստան | Հասարակություն
Նոյեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 129085 դեպք, որոնցից 100913-ն` առողջացած, 2040-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25619 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 494568 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1563 նոր դեպք: Ունենք
1969 առողջացած և 38 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 513 է:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում