Չանհանգստանա՛լ. Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում իրականացվելու է էլեկտրաշչակների փորձարկում


Չանհանգստանա՛լ. Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում իրականացվելու է էլեկտրաշչակների փորձարկում

  • 25-11-2020 11:33:19   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արփի, Արենի, Չիվա, Ագարակաձոր, Աղավնաձոր, Հորս, Շատին, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա, Խաչիկ, Ազատեկ, Զառիթափ, Մարտիրոս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Գնդեվազ բնակավայրերում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ:
 
«Խնդրում ենք չանհանգստանալ։
 
Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն