Հասարակական տրանսպորտում անվտանգության նորմերի պահպանումը՝ ԱԱՏՄ վերահսկողության ներքո

25-11-2020 13:10:49   | Հայաստան  |  Հասարակություն
 


Ի՞նչ նորմեր է դիտարկում ԱԱՏՄ-ն հանրային տրանսպորտում․ արձանագրված խախտումների հիմքով ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:
 
Հասարակական տրանսպորտում Covid-անվտանգության նորմերի պահպանումը, այդ թվում՝ դրանցում ախտահանման աշխատանքների իրականացումը ԱԱՏՄ վերահսկողության ներքո է։
 
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցերը շարունակվում են օրվա ամենատարբեր ժամերի՝ տարբեր տնտեսավարողների մոտ։ Արձանագրված խախտումների հիմքով կան հարուցված վարչական վարույթներ։
 
ԱԱՏՄ մասնագիտական թիմերի կրկնայցերով նաև
դիտարկվում է, թե որքանով են վերացվել նախորդիվ արձանագրված խախտումները, որոնց անհապաղ շտկման զգուշացում է տրվել։
 
Հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչներին ԱԱՏՄ ստուգայցերի ընթացքում տրվում է խորհրդատվություն, իրազեկում՝ կապված հակահամաճարակային նորմերի պահպանման, ընթացիկ աշխատանքների կազմակերպման հետ։
 
Տնտեսվարողները բարձր են գնահատում ԱԱՏՄ աշխատանքը, ինչի մասին շեշտում են հենց իրենք՝ բարձրացնելով նաեւ խնդիրներ, որոնց առնչվում են։ ԱԱՏՄ մասնագիտական ուղղորդումը թույլ է տալիս շտկել խախտումները։
ԱԱՏՄ-ն տեղեկացնում է՝ տրանսպորտում համավարակի տարածումը կանխելու նպատակով հաստատված նորմերով, մասնավորապես, սահմանված է՝
 
Արգելվում է
ուղևորի մուտքը տրանսպորտային միջոց՝ առանց դիմակի։
 
Պարտադիր է
տրանսպորտային միջոց բարձրանալիս ուղևորներն ախտահանում են ձեռքերը։
 
Արգելվում է
տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը,
հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:
 
Պարտադիր է
տրանսպորտային բոլոր միջոցներում մուտքի մոտ տեղադրվում են ձեռքերի առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչներ։
 
Արգելվում է
Վարորդին՝ վարել առանց դիմակի։
 
Պարտադիր է
Տրանսպորտային միջոցները պետք է ախտահանվեն օրը նվազագույնը 2 անգամ՝ 70-90% սպիրտային հիմքով ախտահանիչով (ըստ սահմանված ուղեցույցի):
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 217 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար