Հայ ռազմագերիների փոխանակման հարցով Մարուքյանը դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահին

25-11-2020 15:55:10   | Հայաստան  |  Հասարակություն
 


«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
 
«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց ապագա փոխանակումը հնարավոր դարձնելու նպատակով
այսօր դիմել եմ Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեի (CPT) նախագահին և երկու փոխնախագահներին՝ հորդորելով հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու բանտերում և այլ փակ հաստատություններում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը։
 
Հիշեցնեմ, որ ԵԽ Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեն միակ մարմինն է, որ կարող է անարգել մուտք գործել Ադրբեջանի ցանկացած փակ հաստատություններ»։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 215 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար