Կրեմլը չի մեկնաբանում Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ջանքերն ընդլայնելու վերաբերյալ Էրդողանի խոսքերը


Կրեմլը չի մեկնաբանում Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ջանքերն ընդլայնելու վերաբերյալ Էրդողանի խոսքերը

  • 25-11-2020 16:28:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, թե Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է տարածաշրջանի մյուս երկրների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու ջանքերի ընդլայնման հնարավորությունը՝ տեղեկացնում է regionmonitor-ը:
 
«Բացի երեկ երեկոյան մեր ասածից և դրանից դուրս, ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը:
 
Կրեմլի խոսնակը միայն հաստատել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ուշադրության կենտրոնում էին նաև «Համատեղ մոնիտորինգային կենտրոնի շրջանակներում միասնական աշխատանքի ձևաչափերը»:
 
Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը կայացել է նոյեմբերի 24-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների վերահսկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ շարունակվող աշխատանքները։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը