Տարհանված շահումյանցիների սոցիալական աջակցության կենտրոն է ստեղծվել


Տարհանված շահումյանցիների սոցիալական աջակցության կենտրոն է ստեղծվել

  • 25-11-2020 17:30:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Արցախի Շահումյանի շրջանի բնակիչները,  ովքեր հանգրվանել են ՀՀ բնակավայրերում,   սոցիալական աջակցություն ստանալու համար   այսուհետ   կարող են դիմել Երևանում գործող  օպերատիվ շտաբ,   որտեղ  բացվել  է շահումյանցիների  աջակցման կենտրոն: Օպերատիվ շտաբը գործում է Երևանի Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: 
 
Այս մասին «Արմենպրես»-ի հետ  զրույցում տեղեկացրել է կենտրոնի աշխատանքների  համակարգող Նորայր Աստվածատրյանը՝ հավելելով որ Շահումյանից տարհանված բնակիչներին  կացարաններով և կեցության այլ միջոցներով  ապահովելու համար  շրջվարչակազմը հնարավորինս  աջակցություն  էր ցուցաբերում  դեռևս սեպտեմբերի 27-ից:
 
«Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմը  երեկ՝ նոյեմբերի 24-ին է դուրս եկել Քարվաճառից:  Մինչ այդ շրջվարչակազմը  զբաղվում էր տեղում բնակիչների տարհանման խնդիրների և այլ կազմակերպչական հարցերի լուծմամբ»,- ասաց նա:
 
Աստվածատրյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծմամբ՝   Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում հանգրվանած  շահումյանցիների  սոցիալական աջակցությունը ներկայումս առավել համակարգված բնույթ է ստացել:
 
Ասվածատրյանը նաև հայտնեց, որ Շահումյանի շրջանից տարհանված քաղաքացիները հանգրվանել են Հայաստանի տարբեր բնակավայրերում: 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը