Ռազմական դրության համար հիմք հանդիսացող պատճառները վերացել են. Գևորգ Գորգիսյան

25-11-2020 18:35:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ներկայացրեց խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ռազմական դրությունը։
 


Գորգիսյանի խոսքով՝ ռազմական դրության համար հիմք հանդիսացող պատճառները վերացել են։ «Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև կնքված պայմանագիրը վերջ դրեց մարտական գործողություններին, դրանից հետո եղան սույն երկրների՝ մասնավորապես Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության և արտգործնախարարի հայտարարություններ, որ այլևս անվտանգությունը կարելի է համարել ապահովված, հետևաբար այն բոլոր հիմքերը, ոորվ բերվել էր ռազմական դրությունը , իսկ դրանք են Կառավարության բերած փաստթղթից եթե նայում ենք, հիմնական մեխը նրանն էր որ ՀՀ-ին սպառնում
է ռազմական վտանգ, անմիջական սպառնալիք ռազմական գործողությունների և մեզ պետք է լինելու ամբողջական կամ մասնակի զորահավաք, հիմա կարծես թե արդեն ռազմական սպառնալիքը չկա, և զորահավաքի կարիք էլ չկա, այսինքն պատճառները, որի համար բերվել էր ռազմական դրությունը կարելի է համարել վերացած»
 
Պատգամավորը նշեց, սակայն, որ չեն վերացել այն սահմանափակումները, որոնք պայմանավորված են ռազմական դրությամբ։ «Սահմանափակումները, որոնք դրված էին հավաքների և գործադուլների իրականացման վրա, հրապարակումների, հաղորդումների իրականացման վրա, և այլ սահմանափակումներ՝ մարդու խոսքի ազատությունը սահմաանփակող, ազատ տեղաշարժը սահմանափակող, հավաքների ազատությունը սահամանափակող, շարունակում են գործել»։
 
Նրա խոսքով՝ ռազմական դրության առկայությունը բացասական ազդեցություն է ունենում նաև տնտեսության վրա։ «Շատ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,ովքեր երկքաղաքացիություն ունեն և իրավունք կունենային այլ հավասար պայմաններում մեկնել արտագնա աշխատանքի, իրենց գործունեությունը շարունակել ծավալել և դրանով  գեներացնել որոշակի եկամուտներ, բայց այս պարագայում  ՀՀ-ն նման
քաղաքացիներին դիտում է հավասար ՀՀ-ի բոլոր այլ քաղաքացիների հետ, նրանց  արգելված է Հայաստանից դուրս գալը, և հետևաբար բացի ժողովրդավարության տարբեր ոլորտում սահամանափակումներից, մենք ունենք շատ լուրջ տնտեսական խնդիրներ»։
 
Գորգիսյանը հիշեցրեց, որ տնտեսական լուրջ անկում կա նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքով, ռազմական դրության վերացումը կնպաստի իրավիճակի մեղմմանը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 287 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար