Կրեմլը հայտարարել է, որ Իրավիճակը ԼՂ-ում չի սրի հակամարտությունը Դոնբասում
25-11-2020 19:00:11 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հիմք չի տալիս մտածելու, որ Կիև
ի ռևանշիստական տրամադրությունների պատճառով Դոնբասում հնարավոր է իրավիճակի սրում՝ հաղորդում է tvzvezda.ru կայքը։
Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին: Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը վերահսկողություն է Աղդամի, Ղազախի, Քելբաջարի և Լաչինի շրջանները: Հակամարտող կողմերն էլ պետք է փոխանակեն ռազմագերիներին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուսական խաղաղապահ զորակազմ է տեղակայված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա:
Կրեմլը շեշտում է, որ Ռուսաստանի համար կարևորը՝ ԼՂ-ում խաղաղությունը պահպանելն է, ինչպես նաև բոլոր տեղահանվածների, փախստականների վերադարձը ապահովելն է և խաղաղության պահպանման վերահսկողությունը։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում