Արա Այվազյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակացույցի շուրջ

26-11-2020 10:40:33   | Հայաստան  |  Քաղաքական
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
 


Նախարար Այվազյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման կարևորությունը:
 
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել
են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում արցախահայության շահերի պաշտպանությանը և իրավունքների վերականգնմանը՝ այդ համատեքստում շեշտելով միջազգային համապատասխան կազմակերպությունների տեղում ներգրավման անհրաժեշտությունը:
 
ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի շարունակականության ապահովման կարևորությունը:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող հարցերի և համանախագահների առաջիկա ժամանակացույցի շուրջ:
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 293 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար