Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է․ ՏԿԵՆ
26-11-2020 15:03:14 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ ավարտվել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանի օղակաձև մասի (կմ 96+176-կմ 96+433) հիմնանորոգումը.
Մ-4 մայրուղու այդ հատվածը բարեկարգվել‚ առավել հարմարավետ է դարձել քաղաքի բնակիչների և այդ տարածքով երթևեկողների համար:
«Կապավոր» ընկերության ճանապարհաշինարարները կատարել են մայթերի կառուցման‚ եզրաքարերի‚ ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ: Իրականացվել է ճանապարհի կահավորում։ Վերանորոգվել են նաև հատող ճանապարհների մուտքերը։
Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում