Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությունը փոխանցվում է բնակչությանը


Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությունը փոխանցվում է բնակչությանը

  • 26-11-2020 16:35:00   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արցախում մարդասիրական առաքելություն իրականացնող Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը ավարտել է առաքված բեռի բեռնաթափումը:
 
 ՌԴ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունը, ներկայումս ընթանում է բեռների փոխանցումը բնակելի տներին և սոցիալապես կարևոր օբյեկտներին:
 
Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Կարեն Բաղինյանի խոսքով՝ փայտն ու ապակին կօգնեն քաղաքին արագ վերականգնվել մինչեւ ցուրտ եղանակի սկսվելը:
 
Ավելի վաղ, ՌԴ ԱԻՆ աշխատակիցները քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ համատեղ գնահատել էին Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասը:
 
Ստուգվել է 43 բնակավայր, հետազոտվել է ավելի քան 2,6 հազար օբյեկտ, որոնցից ավելի քան 2,4 հազար բնակելի տներ, այդ թվում ՝ բազմաբնակարան եւ ավելի քան 220 սոցիալապես կարևոր օբյեկտներ: Վնասված շենքերի ուսումնասիրումն ավարտված է: Բացի այդ, ՌԴ ԱԻՆ-ը իրակիանացրել է փրկարարների համար նախատեսված ճամբարի բարեկարգման միջոցառումները, կազմակերպել է ժամանած անձնակազմի և տեխնիկայի տեղակայումը: Ռուսաստանի ԱԻՆ խումբը քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու առաքելություն է սկսել նոյեմբերի 16-ից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն