Հավանություն է տրվել 10 մլն ԱՄՆ դոլար արժեքով ներդրումային ծրագրին

26-11-2020 16:40:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Կառավարությունը որոշել է հավանություն տալ 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրին և «Հայկ-88» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամասերի տրամադրմանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ «Հայկ-88» ՍՊԸ-ն  հանդիսանում է Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում գտնվող 2774.1 քմ մակերեսով շինության սեփականատեր և դրա զբաղեցրած 2016.0 քմ մակերեսով հողամասի վարձակալ:
 
Ընկերությունը նախատեսում
է ապամոնտաժել սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ իր վարձակալության իրավունքը և Կոմիտասի պողոտայի 49/9 և 49/10 հասցեներում գտնվող 2016.0 քմ և 10028.29 քմ մակերեսներով հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով: Ներդրումային ծրագրի համաձայն՝ նշված տարածքում նախատեսվում է պուրակի կազմակերպում և բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցում:  Կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին և քննարկվող այգին: Նախատեսված ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից այգու բարեկարգման և վերակառուցման համար՝ մոտ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այն ուղղվելու է ամֆիթատրոնի, շատրվան-ջրավազանների կառուցմանը, կաթիլային ոռոգման ապահովմանը, լուսավորության և այլ աշխատանքների իրականացմանը: Նախարարի խոսքով՝ ներկայում այդ տարածքը գտնվում է անբարեկարգ վիճակում, և ներդրումների կարիք կա: Ակնկալվում է շուրջ 250 ժամանակավոր և 300 մշտական աշխատատեղի ստեղծում: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 280 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար