Ա. Փիլոյանը ծանոթացել է ՃԿՊԱ-ի և ՓՈՒՎ-ի հնարավորություններին


Ա. Փիլոյանը ծանոթացել է ՃԿՊԱ-ի և ՓՈՒՎ-ի հնարավորություններին

  • 26-11-2020 16:56:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ ): Նախարարը ծանոթացել է ուսումնական հաստատության լսարանային պայմաններին, գրադարանին և նյութատեխնիկական հագեցվածությանը, կրթական ծրագրերին: Նախարար Փիլոյանն ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպմանը նշել է, որ կառուցողական աշխատանքի և կրթության ոլորտում նորարարական մեթոդների ներդրման կողմնակից է: Նա ցանկացած խնդրի անհատական լուծում տալու պատրաստակամություն է հայտնել: Անդրանիկ Փիլոյանը նաև առանձին խորհրդակցություն է անցկացրել ակադեմիայի ղեկավար կազմի հետ: Քննարկվել են առաջիկա անելիքները:
 
Այնուհետև նախարարը եղել է ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման, ինչպես նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոններում: Նրան ներկայացվել է կենտրոնների գործունեության ու հնարավորությունների ամբողջ շրջանակը՝ սկսած տեխնիկական ապահովվածությունից մինչև երկու երկրների կողմից համատեղ իրականացվող ծրագրեր:
 
Նախարարն ընդգծել է, որ այս կառույցները կարևոր նշանակություն ունեն պետության համար, ուստի նման այցերը պարբերական բնույթ են կրելու:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն