Մահացել է Արցախի հերոս բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը
26-11-2020 17:05:59 | Հայաստան | Հասարակություն
Սարդարապատի համայնքապետարանը հայտնել է Արցախի հերոս բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Լյովայի Գրիգորյանի մահվան ցավալի լուրի մասին։
Հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Դավիթն արժանացել է «Արցախի հերոս» բարձր կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։
Դավիթ Գրիգորյանը 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Կարախամբիլիի և ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա։ Նրա շնորհիվ Սարդարապատի միջնակարգ դպրոցը, որտեղ նա սովորել է, ստացել է ոսկե մեդալ։
Սարդարապատի համայնքապետարանն իր ցավակցությունն է հայտնել ընտանիքի անդամներին, հարազատներին, ճանաչողներին ու չճանաչողներին, քանզի այս ցավը ամբողջ հայ ժողովրդի ցավն է։
Նշվում է, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 26․11․2020 թվականին Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։