ԱԻՊԾ-ի ջանքերով Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղին խմելու ջուր է մատակարարվել


ԱԻՊԾ-ի ջանքերով Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղին խմելու ջուր է մատակարարվել

  • 26-11-2020 17:48:45   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա:
 
Նախքան պատերազմը՝ օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցվում էր Շուշիից: Ռազմագործողություններից հետո գյուղը ջրից զրկվել է:
 
Համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանն ասում է, որ ընտանիքների մեծ մասը հրադադարից հետո վերադարձել է, բայց խմելու և առօրյա օգտագործման ջրի հարցն օրախնդիր է:
 
Գյուղը ջրաֆիկացնելու հարցով համայնքի ղեկավարը դիմել է ԱԻ պետական ծառայության տնօրենին:
 
Գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով՝ այսօր հրշեջ փրկարարական մեկ ավտոմեքենայով 8 տոննա ջուր է մատակարարվել գյուղի գլխավոր ջրավազան:
 
Ավելացնենք, որ այն շարունակական կլինի, մինչև գյուղի ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի:
 
Ռուդիկ Ասլանյանն իր շնորհակալությունն է հայտնել փրկարար ծառայությանը՝ ի դեմս Կարեն Սարգսյանի, կենսական նշանակության հարցը լուծելու և դաշուշենցիներին աջակցելու համար:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն