Մանե Գևորգյանը և ՀՀ ՊՆ-նն հերքում են լուրերը, թե ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայր
26-11-2020 18:27:53 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել:
Մանե Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը: ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հերքել է շրջանառվող լուրերը. «Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ ադրբեջանական բանակը մտել է՝ Սոթքի հանքավայրի տարածք և աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ է տվել դուրս գալու համար: