Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով
27-11-2020 11:26:57 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է խաղաղ կյանքի վերականգնումը:
Քաղաքի էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով: Վերականգնվել է քաղաքի էլեկտրակայանի աշխատանքը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ռուսաստանի ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները ուսումնասիրել են պայթուցիկ նյութերի առկայության վերացման աշխատանքների վայրերը, ներառյալ՝ երկու դպրոցների շենքերը, որոնցում ուսումնական գործընթացը կվերսկսվի առաջիկայում:
Ավելի վաղ վերականգնվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը եւ հաստատվել ճանապարհային երթեւեկությունը: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական վարչակազմին Ստեփանակերտ քաղաքում հանրային ճանապարհների մաքրման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման գործում:
Նշվում է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը եւ Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման ռեժիմը: