Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի տեղակայման կետերի հստակեցում
27-11-2020 11:35:13 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:
ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ: