Իրար ատելով մենք կորցնում ենք մեր ներքին ազգային էներգիան. մտածենք ինչ անել

27-11-2020 12:29:57   | Հայաստան  |  Քաղաքական

Հայոց աշխարհը միշտ տառապել է երկրի թուլամորթ ղեկավարների և ներքին թուրք դավաճանների պատճառով... Այս պարտությունը մեզ ոչ թե պետք է թուլացնի, այլ լցնի վրեժխնդրությամբ, ատելությամբ՝ միայն թշնամու դեմ... իրար ատելով մենք կորցնում ենք մեր ներքին ազգային էներգիան, մտածենք ինչ անել՝ միգուցե ստեղծենք երկրի մտահոգությամբ ապրող զտարյուն հայերի ազգային խորհու՞րդ, որը ոչ ընդդիմություն է, ոչ իշխանություն, այլ հավասարակշռող լծակ, անշահախնդրորեն մտահոգ՝ Հայաստանի և ողջ հայության վաղվա օրով:

Սիրելի ազգ, ում կնախընտրեիք այդ խորհրդի մեջ՝ միայն ոչ թե պաշտոնամոլ, այլ հայրենապաշտ, անբասիր վարքի, կուսակցական խաբեություններից հեռու, համարձակ, գրագետ, ճկուն մտքի և և դավաճանության հանդեպ անզիջում... կորուստները ողբալով, ոչնչի չենք հասնի, բացի մեզ տկարացնելուց... Առողջ պետք է մտածել...

Ռուզան Ասատրյան

գրող, հրապարակախոս

 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1612 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար