Տուգանք՝ անտառահողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու համար

27-11-2020 13:07:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ տուգանք է սահմանված պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու դեպքում:
 
«Վարչական իրավախախտումների
վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի (50.000-80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի (100.000-150.000 ՀՀ դրամ) չափով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 243 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար