Տուգանք՝ անտառահողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու համար


Տուգանք՝ անտառահողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու համար

  • 27-11-2020 13:07:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ տուգանք է սահմանված պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու դեպքում:
 
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի (50.000-80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի (100.000-150.000 ՀՀ դրամ) չափով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն