Արմեն Սարգսյանը Մոսկվա է այցելել մասնավոր, ընտանեկան հարցերով

27-11-2020 16:02:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 


past.am Այս օրերին լուրեր են տարածվում, թե նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա, ուր հանդիպումներ է ունեցել, քննարկումներ վարել։
 
Մեր մոսկովյան աղբյուրը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը օրերս Մոսկվա է ժամանել Փարիզից, իսկ այնտեղ գտնվելու ընթացքում հանդիպումների հիմնական առիթը կապված է եղել իր որդուն
պատկանող գործարանի հետ, որը, ըստ աղբյուրի, գտնվում է Մոսկվայի «Օդինցովո» շրջանում։ Ըստ աղբյուրի, նախագահ Արմեն Սարգսյանը ՌԴ այցը կապված չի եղել վերջին իրադարձությունների հետ, և բացառապես պայմանավորված է եղել իր ընտանեկան բիզնես գործերով: Ավելին, ըստ տեղեկությունների,  ՀՀ գործող նախագահը որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպում չի ունեցել։ Մենք փորձեցինք ՌԴ ԱԳՆ մեր աղբյուրներից ճշտել՝ եղե՞լ է արդյոք այս օրերին որևէ օրակարգ Արմեն Սարգսյանի այցի ընթացքում, սակայն հաղորդեցին, որ Արմեն Սարգսյանի այցի մասին իրենք տեղյակ չեն։
 
Ստացվում է՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը հետպատերազմյան օրերին մասնավոր և ընտանեկան հարցերով շրջագայություններ է կատարում, չնայած երկրում տիրող խորը ճգնաժամին։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 292 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար