Տոնոյանն ու Հարությունյանը պարտավոր են խոսել, հակառակ դեպքում՝ Նիկոլը դաշտ է նախապատրաստում ԶՈՒ-ում ձերբակալությունների շարք սկսելու. Տիգրան Աբրահամյան

27-11-2020 15:58:26   | Հայաստան  |  Հասարակություն
Բանակի հրամանատարությունը պետք է պարզաբանի, թե ինչ ապօրինի միջամտություն է թույլ տվել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Ջեբրայիլի ուղղությամբ՝ ինչպես Փաշինյանն է պնդում։
 


Զինված ուժերի հրամանատարությունը նաև պետք է
մեկնաբանի՝ հասկանանք, թե ինչ բարոյահոգեբանական խնդիրներ է ունեցել ՊԲ հրամանատարությունը, որն ըստ Նիկոլի, փորձել է կարգավորել Աննա Հակոբյանը ՊԲ հրամանատարական կետում։
Ու ընդհանրապես, երկրի պաշտպանության հին ու նոր նախարաները՝ Դավիթ Տոնոյանն ու Վաղարշակ Հարությունյանը պարտավոր են խոսել, պարզաբանեն ընդհանուր իրավիճակը, հակառակ դեպքում, Նիկոլը դաշտ է նախապատրաստում զինված ուժերում նոր ռեպրեսիաների գնալու և ձերբակալությունների շարք սկսելու համար։
 
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 262 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար