Կան ադրբեջանցիների կողմից գերիներին խոշտանգելու, դիակապտության դեպքեր՝ գլխատում են, կտրում ականջները, հանում աչքերը. ԱՀ ՄԻՊ

27-11-2020 17:03:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
lragir.am Մոտ 30 քաղաքացիական անհայտ կորած անձ կար ի սկզբանե, որոնց մի մասի ճակատագիրը պարզվել է։ Կան արդեն հաստատված դեպքեր։ Այս մասին այսօր առցանց քննարկման ժամանակ ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
 


«11 դեպքով հաստատված մահվան դեպք կա, որոնցից 7-ի մարմինները զինադադարի ընթացքում վերադարձվել են մեզ կամ մեր փրկարար ծառայությունն է գտել համապատասխան տեղերում։ Բոլոր յոթն էլ սպանված են եղել և հիմա փորձաքննություններն ընթանում են գրեթե բոլոր դեպքերով։ Առկա են եղել խեղման և խոշտանգման դեպքեր,
այդ թվում հետմահու, ականջներ կտրելու դեպքեր, աչք հանելու, գլխատման, հետմահու դանակահարության և մի շարք նմանատիպ դեպքեր, որոնք սարսափազդու են»,-ասաց Արտակ Բեգլարյանը։
 
Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց՝ քաղաքացիական անձանց հետ կապված ադրբեջանական կողմից հրապարակված տեսանյութեր կան, որտեղ երևում է՝ ինչպես են կենդանի վիճակում մարդկանց գլխատում. «Կենդանի վիճակում ականջ կտրելու։ Ուղղակի անմարդկային վերաբերմունքի դեպքեր են, ծաղրանք և այլն։ Այս բոլոր դեպքերը վերլուծում ենք, հնարավոր բոլոր դեպքերով ինքնությունները պարզում ենք, ներկայացնում Կարմիր խաչին և ռուսական կողմին, բայց այստեղ գլխավոր պատասխանատուն և միակ հանցագործն ադրբեջանական կողմն է։ Ադրբեջանական կողմը բավականին ակնհայտ կերպով ժամանակ է ձգում գերիների և դիակների փոխանակման ու որոնման մասով»,-ասաց Արտակ Բեգլարյանը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 356 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար