Արցախցին մտածում է՝ պրծավ հայաստանցիներից, Հայաստանում էլ կարծում են, թե պրծան Ղարաբաղից...


Արցախցին մտածում է՝ պրծավ հայաստանցիներից, Հայաստանում էլ կարծում են, թե պրծան Ղարաբաղից...

  • 27-11-2020 19:34:00   | Հայաստան  |  Քաղաքական

Ինչո՞ւ են Ստեփանակերտում ռ,ուսական դրոշներով ու Պուտինի նկարներով մարդիկ երախտագիտություն հայտնում Ռուսաստանին։ Այս տեսարան այսօր շատ ծանր եմ տարել, մահու չափ դաժան տեսարան էր իմ համար։ Համացանցում արդարացի հարցադրումներ են հնչում՝ իսկ մեր զոհված հերոսներին ո՞վ պետք է շնորհակալություն հայտնի։ Մենք բոլորս, որովհետև չկա հայաստանցի ու ղարաբաղցի, մենք նույնն են։
Տարիներ շարունակ մենք՝ հայաստանցիներս, մեղադրել ենք ղարաբաղցիներին միայն այն բանի համար, որ այդ մարդիկ գոյություն ունեն ու ուզում են ապրել իրենց հողի վրա՝ հանգիստ ու խաղաղ։ Ուզում են լավ ապրել։ Տարիներ շարունակ ղարաբաղցիներն էլ իրենց հերթին մեզ մեղադրել են իրենց մեղադրելու ու չսիրելու համար։ Փոխադարձ մեղադրանքներով ապրել ենք։ Իրար հիշել ենք, երբ Արցախը վտանգի մեջ է եղել։ Վտանգի պահին բոլորս շտապել են Արցախ՝ օգնելու բայց այդ ընթացքում չմոռանալով ֆշշացնել իրար վրա։
Այսօր արցախցին մտածում է՝ պրծավ հայաստանցիներից, բայց ամեն ինչ նոր է սկսվում։ Երբ ռուս խաղաղապահի քմծիծաղկոտ հայացքի ներքո ադրբեջանցիները դպրոցից կառևանգեն Պուտինի նկարը պարզած երեխաներին ու "Սպասիբո" հայտնող ուսուցիչներին, կգիտակցենք, թե ինչի մեջ ենք հայտնվել։ Հայաստանում էլ իրենց հերթին կարծում են, թե պրծան Ղարաբաղից էլ, ղարաբաղցիներից էլ։ Բայց չենք պրծել, ամեն ինչ նոր է սկսվում՝ թուրքը Հայաստանի սահմանին է։ Մենք ե՞րբ պետք է գիտակցենք, որ մեր անվտանգության երշախավորը ռուս կամ սկանդինավյան խաղաղապահները չեն, մեր անվտանգության միակ երաշխավորը մենք ենք՝ արցախցին ու հայաստանցին, այսինքն՝ միասնական հայերը։  Մեր հերոսները, որ ամեն անգամ պատերազմի դեպքում անտրտունջ վազելու են մարտի դաշտ։
 
 
 
լրագրող
 
Դպրոցի և աշակերտների լուսանկարները՝ Риа Новости-ի 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական