Կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

27-11-2020 19:44:18   | Հայաստան  |  Իրավունք
 


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Պ.-ի անվամբ քաղաքացի Ա. Կ.-ի կողմից բերված հանձնուքը, ինչի արդյունքնում
հայտնաբերել են բամբակյա սկավառակներում քողարկված «B8» գրառմամբ, 0.77 գրամ ընդհանուր քաշով հոգեմետ դեղամիջոց հանդիսացող սուբուտեքսի 2 դեղահաբ, ինչպես նաև մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1.11 գր քաշով զանգված:
 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
 
Հավելենք, որ նախկինում՝ սույն թվականի մայիսին և սեպտեմբերին, վերոնշյալ դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոցում թմրամիջոցներ փոխանցելու ևս 2 փորձ էր արվել, որոնք, սակայն, կանխվել էին քրեակատարողական ծառայողների զգոնության շնորհիվ:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 324 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար