Դեկտեմբերի 1-ին բեռնատարների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը


Դեկտեմբերի 1-ին բեռնատարների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը

  • 27-11-2020 19:55:11   | Վրաստան  |  Հասարակություն

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 00։01 րոպեից սկսած, բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը։
 
Բավրա-Նինոծմինդա անցակետը կշարունակի աշխատել մինչ օրս գործած շուրջօրյա ռեժիմով։
 
Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն