Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը

27-11-2020 20:07:48   | Հայաստան  |  Հասարակություն
72 տարեկան հասկում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։
 


Զավեն Աբրահամյանը ծնվել է 1948թ. օգոստոսի 13-ին, Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցը և ընդունվել Հայաստանի թատերական ընկերությանը կից նորաստեղծ թատրոն-ստուդիա: 1967թ. ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1972թ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի
պետական թատրոնում: Նա մարմնավորել է բազմաթիվ կերպարներ և նկարահանվել մի շարք ֆիլմերում:
 
Զավեն Աբրահամյանը 2004թ. արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի, 2005 թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ապա՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
 
Նրա մահվան մասին հայտնել է նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ֆեյսբուքյան էջը. «Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։ Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ»,- մասնավորապես ասված է թատրոնի տարածած հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 369 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար