ԱԱՏՄ-ն Հյուսիսային պողոտայի խանութների պատասխանատուներին հանձնարարել է հրատապ վերացնել առկա կուտակումները

27-11-2020 20:10:59   | Հայաստան  |  Հասարակություն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատանքային թիմերն այսօր լայնածավալ ստուգայց են կատարել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հյուսիսային պողոտայի խանութներում, «Մետրոնում» առևտրի կենտրոնում։
 


Զուգահեռ՝ դիտարկվել են նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ և Հարավկովկասյան երկաթուղի «ՀԿԵ» ՓԲ ընկերությունների գրասենյակները, Երևանի քաղաքապետարանը։
 
Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է նկատվել։ Առանձնահատուկ և կոպիտ խախտումներ ԱԱՏՄ
տեսուչները չեն արձանագրել։
 
ՀԷՑ և ՀԿԵ ՓԲԸ գրասենյակներն ու Երևանի քաղաքապետարանը շարունակել են կիրառել նախկինում ընդունված ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևանմուշները և իրազեկման թերթիկները։ Տեսչականի մասնագետները տեղում իրազեկել և թերությունները վերացնելու հանձնարարական են տվել։
 
Մարդկանց կուտակում է նկատվել Հյուսիսային պողոտայի խանութներում, ինչի մասին տեղյակ է պահվել պատասխանատուներին եւ հանձնարարվել է հրատապ վերացնել խախտումները։
 
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ամենօրյա ռեժիմով շարունակում է աշխատանքը, նպատակը սահմանված անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունն ու համաճարակի տարածումը կանխելն է:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 351 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար