Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ
28-11-2020 10:20:53 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ։ Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր կարևոր առաքելության
մեջ:
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում գործակցության շուրջ: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվել է գործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը համապարփակ տեղեկություն է տրամադրել թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամի և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:
Նախարարները երկուստեք կարևորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում