Վերականգնվող Ստեփանակերտը. ԱՀ ԱԻՊԾ-ը՝ իրականացվող աշխատանքների մասին


Վերականգնվող Ստեփանակերտը. ԱՀ ԱԻՊԾ-ը՝ իրականացվող աշխատանքների մասին

  • 28-11-2020 11:38:40   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախում պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարաններն ու հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են՝ հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
 
«Մինչ շինարարության մեկնարկը ԱԻ պետական ծառայության, ՌԴ ԱԻՆ և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները կատարել են վնասների չափագրում: Հիմա արդեն Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները: Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մարդասիրական աջակցության շրջանակում երկու անգամ շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ՝ պատերազմի պատճառով ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում:
Նոյյան տապան  -   Հասարակություն