Երանի չվերադառնայի Մարտունու ռմբակոծությունից ․․․․

28-11-2020 13:08:20   | Հայաստան  |  Հասարակություն
Հոկտեմբերի առաջի կեսին գործընկերներիս հետ մեկնել էինք Արցախ՝ ռազմական հանցագործությունների վերաբերյալ,  տաք հետքերով փաստեր հավաքագրելու։ 
 


Պարբերաբար հայտնվում էինք ռմբակոծության տակ, բայց "դիմանալու էր"։  
Մարտունի քաղաքում մի քանի ժամ մնացինք մի աննկարագրելի ու անվերջանալի ռմբակոծության տակ։ 
Համոզված էի, որ ողջ չենք մնա։  
 
Ինչ վերապրեցինք ու ոնց վերադարձանք, գիտենք միյան մենք։ 
Նոյեմբերին կրկին մեկնեցինք Արցախ, աշխատանքները շարունակելու։ 
Այն ինչ տեսանք, հնարավոր չի փոխանցել բառերով։
Չկան աշխարհում տենց խոսքեր, որ կարողանաս պատմել տեսածդ,
չկա էդքան  արցունք, որ լացես, չկա էդ դեղը, որ գոնե մի քիչ կթեթևացնի հոգեկանից ֆիզիկական մակարդակի անցած ցավը։ 
Էսքան բան չէի գրի, եթե չլիներ էրեկվա դեպքը։
Տաքսու վարորդը ասեց, որ չի կարող ինձ տուն տանել նոյւն ճանապարհով, որովհետև "սև ուրբաթ ա" ա ու բոլոր մոլերի մոտ խցանում ա ???!!!!! 
Չհավատացի․․․
Քշեց դեպի մոլլ․․․
Հետո դեպի մյուսը ․․․․
Երանի չվերադառնայի Մարտունու ռմբակոծությունից  ․․․․
Դուք մարդ չեք դառնա !!!!!!!!!!!!!!!!!!
Դուք արժանի չեք  պետություն ունենալու!!!!!!!!!!!!!
Դուք պետականության արժեքը չեք հասկանում !!!!!!!!!!!!
Դուք Հայրենիքի համար կռված, վիրավորված,  զոհված, գերի ընկած Զինվորի ղադրը չգիտեք !!!!!!!!!!!!
Սաղ կյանքներդ յա սապոգ եք պաչելու, յա յաթաղան, որտև "կոռմը" ու մի կտոր "չուլը" ձեր համար ավելի կարևոր ա, քան 18 տարեկան Հերոսի կյանքը։ 
Երանի չվերադառնայի Մարտունու ռմբակոծությունից  ․․․․
 
 
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 689 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար