Նախագահը պարգևատրել է ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հայկ Մանանդյանին

28-11-2020 14:00:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ վարչապետի
միջնորդության հիման վրա նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հայկ Մանանդյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին:
 
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
 
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Սերգոյի Մանանդյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է նախագահի հրամանագրում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 439 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար