Նախագահը պարգևատրել է ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հայկ Մանանդյանին


Նախագահը պարգևատրել է ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հայկ Մանանդյանին

  • 28-11-2020 14:00:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ վարչապետի միջնորդության հիման վրա նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հայկ Մանանդյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին:
 
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
 
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Սերգոյի Մանանդյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է նախագահի հրամանագրում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն