Հայաստան-Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են


Հայաստան-Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են

  • 30-11-2020 12:02:16   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են,իսկ ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ` դժվարանցանելի:
 
Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում ձյուն է տեղում։
 
Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է: Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը: Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն:
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
 
 
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն