«Մանկական Եվրատեսիլ-2020»-ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչը



30-11-2020 12:30:04   |   |  Ի՞նչ է գրում մամուլը
«Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան J'imagine («Պատկերացնում եմ») երգով:
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով մրցույթն անցկացվել է հեռուստակամրջի միջոցով նոյեմբերի 29-ին:
 
Մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Կարակատ Բաշանովան Forever («Ընդմիշտ»)
երգով, երրորդ տեղը՝ Իսպանիայի ներկայացուցիչ Սոլեան, որը կատարել է Palante («Առաջ շարժվիր») երգը:
 
2020-ին մրցույթին մասնակցել են 12 երկրի ներկայացուցիչներ: Առցանց դիտումը կազմակերպել է Լեհաստանը: Մասնակիցների ելույթները, որոնցից յուրաքանչյուրն երգել է իր երկրի համերգասարահում, համակարգել են Վարշավայի հաղորդավարները: Մրցույթի մասնակիցները ձայներ են ստացել 140 երկրից:
 
Հայաստանն այս տարի մրցույթին չի մասնակցել:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 277 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար