Վարչապետը դատարանների նախագահներին հրավիրել է հանդիպման

30-11-2020 14:12:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հաստատում է՝ դատարանների նախագահները և ԲԴԽ անդամներ հրավիրվել են կառավարություն։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ խորհրդակցություն է լինելու, սակայն օրակարգից չմանրամասնեց քննարկվող հարցերը՝ նշելով, որ այս պահին հստակ օրակարգ չկա։ Նրա խոսքով՝ խորհրդակցության ավարտից հետո հաղորդագրությամբ կտեղեկացնեն։
 


Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հանդիպումը նախաձեռնել է ՀՀ վարչապետը: Դատավորներից հրավիրվել են դատավոր Արթուր Մկրտչյանը, դատավոր Հովսեփ
Բեդեվյանը, Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, իսկ ահա ԲԴԽ-ից հրավիրվել են Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Անի Մխիթարյան և Սերգեյ Չիչոյանը:
 
Ուշագրավն այն է, որ վարչապետը իր մոտ չի հրավիրել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 274 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար