Վարչապետը դատարանների նախագահներին հրավիրել է հանդիպման


Վարչապետը դատարանների նախագահներին հրավիրել է հանդիպման

  • 30-11-2020 14:12:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հաստատում է՝ դատարանների նախագահները և ԲԴԽ անդամներ հրավիրվել են կառավարություն։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ խորհրդակցություն է լինելու, սակայն օրակարգից չմանրամասնեց քննարկվող հարցերը՝ նշելով, որ այս պահին հստակ օրակարգ չկա։ Նրա խոսքով՝ խորհրդակցության ավարտից հետո հաղորդագրությամբ կտեղեկացնեն։
 
Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հանդիպումը նախաձեռնել է ՀՀ վարչապետը: Դատավորներից հրավիրվել են դատավոր Արթուր Մկրտչյանը, դատավոր Հովսեփ Բեդեվյանը, Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, իսկ ահա ԲԴԽ-ից հրավիրվել են Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Անի Մխիթարյան և Սերգեյ Չիչոյանը:
 
Ուշագրավն այն է, որ վարչապետը իր մոտ չի հրավիրել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play