Ադրբեջանցիները սկսում են հասկանալ, թե ինչ «նվեր» են ստացել. հիմնական զարգացումներն առջևում են

30-11-2020 14:40:14   | Հայաստան  |  Հասարակություն
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է .
 


Հայաստանում անկումային տրամադրություններ են
, ինչը հասկանալի է: Պարտությունը դառն է, զոհերի վիշտը ծանր, վիրավորները, պատերազմի հաշմանդամները, փախստականները մեր կողքին են լինելու ու մենք պարտավոր ենք հոգալ նրանց կարիքները:
 
Տարածքների կորուստը մեզ զրկել է անվտանգային խորությունից: Շատերի մոտ փախուստի տրամադրություն է տիրում, ինչն ամենավտանգավորն է:
 
Այս ամենը հասկանալի է, սակայն որքանով ենք մենք ընկալում, թե իրականում ինչ է կատարվում Հարավային Կովկասում ու մեր մեծ
տարածաշրջանում ինչպիսի մաշտաբային փոփոխություններ են սկսվել ու դրանք ինչ վտանգներ, ու ամենակարևորն, ինչ հնարավորություններ են բացում մեզ համար: Դրա համար պետք է սառը դատողություն ու սթափ միտք:
 
Փորձենք գնահատել կատարվածն ու սպասելիքները:
 
Ադրբեջանը կարծես թե մեծ ձեռքբերում ունի ու այնտեղ հաղթական տրամադրություններ են, սակայն արդեն սթափ ադրբեջանցիները սկսում են հասկանալ, թե ինչ «նվեր» են ստացել։ Սկսում են հասկանալ, որ Արցախն իրականում Տրոյական Ձի է։ Եթե 1920-ին Կարմիր Բանակն Ադրբեջանից է մուտք գործել Հարավային Կովկաս, ուենալով Քեմալի աջակցությունը, փոխարենը ստանալով տարածքային դիվիդենտներ, ապա 2020-ին «Կարմիր Բանակը» մուտք է գործել Հայաստանից։
 
Ռուսական խաղաղապահներն, իրականում, ռազմական բազա են, ինչը ֆորմալ առումով Ադրբեջանի տարածքում է տեղակայվել, այս անգամ նույնպես Թուրքիայի համաձայնությամբ։ Արցախը «կախված» է Ադրբեջանի գլխին ու հիմնական զարգացումներն առջևում են։ Ադրբեջանն իր անկախությունը վերականգնելու մեկ տարբերակ ունի՝ ճանաչել Արցախի անկախությունն, ինչը չի անի, ազգային բարդույթները թույլ չեն տա։
 
Ֆիքսենք, Ադրբեջանն օկուպացված երկիր է դարձել ու դեռ հարց է, թե բացի Ռուսաստանից էլ ովքեր են այն օկուպացրել․ թուրքե՞րը, Բրիթիշ Փետրոլիո՞ւմը, իսրայելական ռազմական հետախուզությո՞ւնը, թե էլի՞ խաղացողներ կան։ Ադրբեջանն, փաստորեն, հասարակաց միջանցք է դարձել։ Ալիևին ադրբեջանցիները դեռ դատելու են։ Փաստորեն երկու նիկոլ կա, մեկն իրենց մոտ, մեկը՝ մեր։
 
Շուշին ու Քյալբաջարը ծուղակներ են՝ «պարկեր», զրկված կոմունիկացիաներից ու կենսագործունեության տարրական պայմաններից, որոնք անիմաստ ռեսուրսներ են խլելու։ Մեղրին, թյուրքական երազանքը, գործելու է ռուսական վերահսկողության տակ։ Իրանի համար Ադրբեջանն ազգային անվտանգության սպառնալիք է, որի դեմ Իրանը զգույշ, բայց գիտակցված կերպով գործելու է։ Վրաստանը նշանակությունը, որպես կոմունիկացիաների հանգույց, սկսում է նվազել։
 
Այս ամենն ընդամենը Հարավային Կովկասի կտրվածքով, իսկ եթե Մեծ Մերձավոր Արևելքի սպասվող տրանսֆորմացիաների քողի տակ դիտարկենք այս ամենն, ապա հետաքրքիր հորիզոններ են բացվում, որոնց մասին հետագայում կխոսենք։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 299 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար