Տեսչական մարմինը 9 դեպքով հաշվարկել է 12.317.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

30-11-2020 16:00:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի նոյեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 12.317.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել 5 գործ
(815.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք):
 
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.954.880 ՀՀ դրամ:
 
Նախկինում արձանագրված 3 դեպքով էլ  հաշվարկվել է 100.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 220 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար