Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի զարմիկներին նվիրված համերգ- ցուցահանդես կանցկացնի

30-11-2020 16:34:28   | Հայաստան  |  Մշակույթ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը  դեկտեմբերի 2-ին՝ 16:00-ին Արամ Խաչատրյանի զարմիկներ ճանաչված երաժիշտներ Կարեն Խաչատրյանի 100-ամյա և Էմին Խաչատրյանի 90-ամյա հոբելյաններին նվիրված համերգ-ցուցահանդես է կազմակերպելու:
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ելույթ են ունենալու դաշնակահարներ Էլեն Սահակյանը, Սոնա Բարսեղյանը,
ջութակահար Կարեն Շահգալդյանը, ալտահար Մաքսիմ Սահակյանը: Համերգը վարելու է Օլյա Նուրիջանյանը:
 
Հնչելու են Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները։
Միջոցառումն իրականացվելու է հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ:
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 280 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար