30-11-2020 16:50:39 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
GovTech ծրագրի աքսելերացիոն փուլի շրջանակում եզրափակիչ անցած ստարտափները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց տեխնոլոգիական լուծումները, վերջին թարմացումները և արձագանքներ ստացան մեր գրասենյակից՝ հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
«Մասնակցում էին Into.thetech,
TeachSurfing, MyRoomy և HyeR ստարտափները, որոնք սեպտեմբերին հաջողությամբ անցել են «GovTech» բութքեմփը և սկսել աշխատել իրենց լուծումների զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունեց ստարտափերներին, այնուհետ մասնակիցներն առավել մանրամասն անդրադարձան իրենց նախագծերին և ծանոթացան մեր գրասենյակի առաջնահերթություններին:
Աքսելերացիոն փուլը կտևի 2 ամիս, որի ընթացքում մեր թիմը և մենթորները կաջակցեն ստարտափներին՝ կատարելագործել իրենց բիզնեսը և բարելավել մրցակցային դիրքը մինչ վերջնական փիչը»,- ասված է հարղորդագրության մեջ:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում