Մայրաքաղաքում համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը
30-11-2020 17:09:41 | Հայաստան | Հասարակություն
Մայրաքաղաքում համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում նախագծի երկրորդ փուլը ևս ամբողջությամբ ավարտվել է:
Արդյունքում 674 LED լուսատու է տեղադրվել Եզնիկ Կողբացի, Զաքյան, Ֆուչիկի, Դավիթ Անհաղթի, Ռուբինյանց, Արմենակյան, Գևորգ Հովսեփյան փողոցներում և Գայի պողոտայում: Ընթացիկ տարում ամբողջությամբ էներգախնայող LED լուսատուներով են լուսավորվել նաև Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ինչպես նաև Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցներն ու Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքը: